«ՍԴ այս կազմի հրաժարականի դեպքում արագ կձևավորվի նոր ՍԴ կազմը». Ռուստամ Բադասյան
Խորհրդարանական ընդդիմադիր ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ չձևավորեց։ «Առաջին լրատվական»-ի եթերում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ եթե «Ոչ»-ի շտաբ չձևավորվի, դա չի կարող խնդիրներ հարուցել. «Դա օրենքով սահմանված հնարավորություն էր, որից ընդդիմադիր խմբակցությունները կարող էին օգտվել, բայց որոշում է կայացվել չօգտվել»,- ասել է նա: Դիտարկմանը, թե ընդդիմախոսների կարծիքով՝ այս պարագայում հանրաքվեն հակասահմանադրական է, Բադասյանն արձագանքել է. «Երբ սահմանադիրը՝ բարձրագույն իրավաբանական ուժով փաստաթուղթ ընդունելու իրավասություն ունեցող հանրույթը՝ ժողովուրդը, ում պատկանում է իշխանությունը, ցանկանում է փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, այստեղ հակաիրավական, հակաժողովրդավարական կամ սահմանադրական ոգուն դեմ գնացող գործողության մասին խոսելն ավելորդ է: Խաղի կանոնները որոշողը սահմանադիրն է»: Նրա խոսքով՝ կա հանրային պահանջ դատական իշխանության ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու: Նա նշել է, որ իրավական ռիսկեր չկան, և ՍԴ այս կազմի հրաժարականի դեպքում արագ կձևավորվի նոր ՍԴ կազմը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24