Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կիևը կարծում է, որ հարևան երկրներին հասնելու համար Ուկրաինային անհրաժեշտ է 100 մլրդ դոլար և 50 տարի

667
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ., 17:50
Կիևը կարծում է, որ հարևան երկրներին հասնելու համար Ուկրաինային անհրաժեշտ է 100 մլրդ դոլար և 50 տարի

Ուկրաինային հարկավոր է 50 տարի ժամանակ և 100 մլրդ դոլարի ներդրում՝ Բելառուսին կամ Սլովակիային հասնելու ու տեխնոլոգիական հետամնացությունը լրացնելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի տնտեսական զարգացման, առևտրի և գյուղատնտեսության նախարար Տիմոֆեյ Միլովանովը՝ ներկայացնելով կառավարության պատրաստած ռազմավարությունը՝ տնտեսական աճ ապահովելու համար:

Նա համեմատել է հիմնական ֆոնդերի միջոցների մաշվածության աստիճանն Ուկրաինայում և հարևան որոշ երկրներում: «Սլովակիան ունի 35%, Բելառուսը՝ 38%, Մոլդովան՝ 42%, Ուկրաինան՝ 62%:

Որպեսզի հասնենք Բելառուսին կամ Սլովակիային, մեզ անհրաժեշտ է 50 տարի ժամկետ և 100 միլիարդ դոլարի ներդրում»,- հայտարարել է նախարարը, մեջբերում է ուկրաինական «Экономическая правда» հրապարակումը: