«Հուսով եմ` կգա ժամանակ, որ տեսախցիկների քանակը զգալի կպակասի». Կարեն Չիլինգարյան
![]() «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսում էի ԱԺ-ում մեկ համարի բացակայության դեպքում տուգանելու և 2 բալ հանելու առաջարկը: Այդ առիթով ուշադրություն դարձրեցի ԱՄՆ-ում (այժմ այստեղ եմ գտնվում) մեքենաներին ու հայտնաբերեցի, հետո նաև ինձ բացատրեցին այստեղի օրենքների մասին, որ մեքենաները կարող են երթևեկել նաև միայն ետևի մեկ համարով ու դա թույլատրվում է: Դե պարզ է, մեզ մոտ անչափ շատ են տեսախցիկները և հիմնակնում նկարում են առջևից, այդ պատճառով համարի բացակայությունը թույլ չի տա նկարահանել: Հուսով եմ, կգա մի ժամանակ, երբ մեզ մոտ էլ վարորդները այնքան կարգապահ կլինեն, որ նման խստությունները և տեսախցիկների քանակը զգալի կպակասեն: Ի դեպ, ԱՄՆ-ում հազվադեպ եմ հանդիպել տեսախցիկներ, հիմնականում խաչմերուկներում՝ կարմիր լույսի խախտումը ֆիքսելու համար և պարտադիր նկարում են երթևեկության երկու կողմի վրա: Էս էլ մի քանի նկար»: ![]() ![]() ![]() ![]() |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54




