Երևան`   +19 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

«Մենք իրավունք չունենք թույլտվություն տալ թռիչքներ դեպի Արցախ, դա քաղաքական խնդիր է». Տաթևիկ Ռևազյան

792
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 11:30
«Մենք իրավունք չունենք թույլտվություն տալ թռիչքներ դեպի Արցախ, դա քաղաքական խնդիր է». Տաթևիկ Ռևազյան

ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը փետրվարի 13-ի նիստում բարձրացրեց Արցախի օդանավակայանի հարցը: Քայլեր արվո՞ւմ են օդանավակայանի բացվելու ուղղությամբ:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց. «Ադրբեջանը որոշել է միջազգային առումով փակել Արցախի օդային տարածքը, և մենք իրավունք չունենք թույլտվություն տալ թռիչքներ դեպի Արցախ: Դա քաղաքական խնդիր է, որ այսօրվա դրությամբ մեր մակարդակում լուծելու հարց չէ»:

Երկրորդ հարցին, թե ՀՀ-ն վիճակի փոփոխության վերաբերյալ աշխատանք կատարո՞ւմ է, Տ. Ռևազյաննը կրկին նշեց, որ հարցը քաղավիացիայի մակարդակում լուծելի չէ: Սակայն ինքն առաջիկայում խնդրո առարկայի շուրջ կխոսի ԱԳՆ-ի հետ:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման մասին խոսվում էր 2010-11թթ: Այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Ես հայտարարում եմ, որ առաջին չվերթի առաջին ուղևորը լինելու եմ ես»: