Երևան`   -1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ.

«Չինական կորոնավիրուսն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ տնտեսության վրա». Աբովյանը՝ Էկոնոմիկայի նախարարին

137
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 17:15
«Չինական կորոնավիրուսն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ տնտեսության վրա». Աբովյանը՝ Էկոնոմիկայի նախարարին

«Այս փուլում չկան այնպիսի հարցեր, որոնք կարող են ուղղակի ազդեցություն թողնել մեր տնտեսական աճի կանխատեսումների վրա». նման լավատեսական պատասխան ստացավ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից իր այն հարցին ի պատասխան, թե Չինաստանում կորոնավիրուսն ի՞նչ ազդեցեություն կարող է ունենալ ՀՀ տնտեսական աճի վրա:

Ըստ Տ. Խաչատրյանի՝ կանխատեսումներն ասում են, որ բոլոր հնարավոր վիճակները կգտնվեն կառավարելիության սահմաններում: Կան հավանական 3 ուղղություններ, որոնք կարող են ազդել ՀՀ տնտեսության վրա:

Չինաստանը պղնձի մեծ սպառող է, զբոսաշրջությունը համարվում է կարևոր տնտեսական ճյուղերից, նավթարդյունաբերությունը ևս համաշխարհային տնտեսության վրա ազդող ոլորտներից է: Սակայն բոլոր զարգացումներով հանդերձ՝ կորոնավիրուսից համաշխարհային տնտեսության վրա ազդեցություն չի կարող լինել, նշեց նախարարը: