Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ԵԽԽՎ համազեկուցողների կոչը՝ ՀՀ իշխանություններին

255
Հինգշաբթի, 06 փետրվարի, 2020 թ., 19:45
ԵԽԽՎ համազեկուցողների կոչը՝ ՀՀ իշխանություններին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները Հայաստանի իշխանություններին կոչ են արել սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցերով դիմել Վենետիկի հանձնաժողովին:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այս առնչությամբ բարձրացված որոշ հարցեր, մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ որպես Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմին՝ կարծիքի համար:

Մենք հավատացած ենք, որ այս կարծիքը, որը հնարավոր է արագ ընդունել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, ներառյալ՝ հայ ընտրազանգվածի՝ հանրաքվեի անցկացման դեպքում»: