Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Շանթ Հարությունյանը՝ ՀՀԿ-ի աջակիցների շարքերում

454
Երեքշաբթի, 04 փետրվարի, 2020 թ., 17:44
Շանթ Հարությունյանը՝ ՀՀԿ-ի աջակիցների շարքերում

ՀՀ ոստիկանության շենքի դիմաց հավաքված ՀՀԿ-ականները սպասում են Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ իրավապահների որոշմանը։ Հավաքվածների մեջ են ոչ միայն ՀՀԿ-ականներ, այլև տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Քիչ առաջ հավաքվածների շարքերում երևաց նաև «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու կամ պահելու կասկածանքով այսօր բերման է ենթարկվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Շանթ Հարությունյանը՝ ՀՀԿ-ի աջակիցների շարքերում է Տեսանյութը՝ Factor TV-ի