«Էլիտա»-ի երեխաների կլանն Արցախի զորամասում ու առեղծվածային ինքնասպանությունները. հետաքննություն
Auroranews․am-ը տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ առնչվող զինծառայողների մասին։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ։ «Հարուստների երեխեքին ուղարկում են այս զորամաս, որ ասեն Ղարաբաղում է ծառայում, բայց դիրքեր էլ չեն բարձրանում»,- նշեց մեր զրուցակիցը, ում անձնական տվյալները հասկանալի պատճառներով գաղտնի են պահվում։ Ստորև ներկայացված է ՊԲ նշված զորամասի զինծառայող Արայիկ Սարգսյանի լուսանկարը, որն, ըստ աղբյուրի, համարվում է զորամասի ամենավտանգավոր զինծառայողը։ «Զբաղվում է դրամահավաքությամբ, իր գլխավորած խմբին են տրամադրել զորամասի 4-րդ դիվիզիոնի շենքը, որը պետությունը նոր է վերանորոգել։ Արայիկը ամեն ամիս գումար ստանալու օրը զինվորներին հավաքում է ու «լոլո» կարդում, գումարը պահանջում, զինվորներն էլ ավելորդ խնդիրներից խուսափելու համար իրենց հասանելիք գումարները նրանց են տալիս»,- ասել է կայքի աղբյուրը՝ հավելելով, որ «արտոնյալ» զինծառայողները «գումար են աշխատում» նաև զինվորների ձեռքից նոր համազգեստները վերցնելով, ապա զորամասի ներսում վաճառելով: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18