«Կորոնավիրուսի տարածման լուրերի ենթատեքստում շատերը փորձում են իրենց շահերն առաջ տանել». Վահրամ Միրաքյան
![]() Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսի տարածման լուրերի ենթատեքստում շատերը փորձում են իրենց շահերն առաջ տանել: Օրինակ՝ ԱՄՆ-ում շատ ակտիվ ինֆո է տարածվում, որ վիրուսը տարածվում է գարեջրերից մեկի միջոցով (տես՝ առաջին նկարում): Մեծ արշավ է սկսվել տվյալ գարեջրի դեմ: Բնականաբար, բոլոր պատասխանատու կառույցներն ու ընկերությունն իրենց ճղում են ապացուցելու համար, որ սուտ լուրեր են, բայց անարդյունք: Հետխորհրդային շրջանում արշավ է սկսվել բանանի դեմ: Սկզբում մի ախմախ սխալ տեքստ տարածվեց, որտեղ գոյություն չունեցող վիրուսի անուն են գրել ու ասում են, թե բանանից է տարածվում: Հետո թրենդային ինֆորմացիայի միջոցով տրաֆիկ հավաքելու համար գործի են կպնում տեղական սուտասան «լրատվականները»: Արդյունքում մի շարք երկրներում, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը, ՌԴ-ում, Հայաստանում հարյուրավոր հազար մարդիկ խուսափում են բանան գնելուց: Որոշ տարածարջաններում դա բերել է վաճառքի լուրջ անկումների: Ինչպե՞ս պայքարել բացահայտ ստի դեմ: Երևի պաստասխանատու մարմիններն օպերատիվ պետք է տարածեն տեղեկատվություն իրականության թեմայով: Հայաստանում հիմա էլ շարունակվում են ախմախ «բացահայտումները», թե բանանը վիրուս է տարածում: Ասածս ինչ ա, ադեկվատ մարդիկ, եկեք պայքարենք ստի դեմ»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
