«Մեզ տուգանելուց առաջ նշանները կարգի՛ բերեք». Տիգրան Խզմալյան
![]() Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ տուգանելուց առաջ նշանները կարգի բերե՛ք. լուսանկարում հերթական ԱՊՊԱ-պատահար է, որի պես յուրաքանչյուրս ամեն օր մի քանի հատ ենք տեսնում Երևանի փողոցներում։ Ո՞վ է մեղավոր։ Ըստ հին ավանդույթի՝ «թիկունքից հարվածողը»։ Բայց 26-ամյա երևանյան վարորդի իմ փորձից ելնելով՝ պնդում եմ՝ մեղավոր է քաղաքապետարանն ու ճանապարհային ոստիկանությունը՝ այս կարգի փնթի, անտրամաբանական ու թերի ուղենշաններ տեղադրելու համար։ Ուշադիր նայեք վերև. չորս շարք ունեցող փողոցում կարմիր լույս է վառվում ձախ երկու շարքերի համար, կանաչ լույսը բացում է աջ երկու շարքերը երթևեկության համար։ Ինչո՞ւ ապա այս և մյուս նման խաչմերուկներում զարմանալի պարբերականությամբ բախվում են ավտոմեքենաները, վնասելով մարդկանց ու տրանսպորտային միջոցները, խլելով մեզնից ներվեր, ժամանակ, առողջություն և փող։ Մի՞թե սա մեր ազգային անեծքն է, բնական անկարգությունն ու խարանը։ Միջազգային տվյալներով, ՀՀ-ն իսկապես խայտառակ առաջին տեղում է ճանապարհային պատահարներում զոհերի թվով բոլոր եվրոպական երկրների մեջ՝ ամեն 100 հազար բնակչության հաշվով 18,3 մահ 2018-ին։ Սա 0,3-ով բարձր է անգամ Ռուսաստանից։ Բայց չէ՞ որ հայերն ապրում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում և այնտեղ անչափ ավելի հազվադեպ են դառնում վթարների մասնակից կամ զոհ... |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
