Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հենց այստեղից է սկսվում քրեական գործերի կոծկումը». Ժաննա Ալեքսանյան

473
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 10:35
«Հենց այստեղից է սկսվում քրեական գործերի կոծկումը». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին շնորհվել է գեներալ մայորի կոչում: Իսկ տեղյակ է նախագահը, թե ինչ է կատարվում ռազմական ոստիկանության բաժիններում, ինչպես են մահվան կամ այլ դեպքերից հետո զինվորներին բերում և օրերով ապօրինի անազատության մեջ պահում, բռնության ենթարկում, ցանկալի ցուցմունքներ կորզում: Հենց այստեղից է սկսվում քրեական գործերի կոծկումը, ապօրինի քննությունը, զինվորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը: Սա է ռազմական ոստիկանության այսպես կոչված առաքելությունը մեր երկրում: ՌՈ պետին գեներալի կոչում շնորհելը պարզապես վերը նկարագրվածի խրախուսումն է: Եվ ընդհանրապես ում է պետք այդ կառույցը»: