«Երբ փոխադարձ ատելության դոզան նվազում է, Նիկոլի մոտ պանիկա է սկսվում». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոգեբանության մեջ բացահայտված մի երևույթ կա։ Մարդկանց հեշտ է միավորել թշնամու դեմ. միասնության համար թշնամու կերպար է պետք։ Մյուս կողմից, կոնֆլիկտի մեջ գտնվող հասարակությունը հեշտ կառավարվող է։ Բացասական էմոցիաների միջոցով ավելի հեշտ է վերահսկել մարդկանց, քան դրական նպատակների շուրջը համախմբելով։ Պարզունակ ավանտյուրիստներն արդյունքի հասնելու համար ընտրում են հեշտ ճանապարհը։ Պոզիտիվ նպատակների համար մարդկանց կարող են համախմբել ավելի բարդ ու խորը պատկերացումներ ունեցող անձինք։ Իշխանություն դարձած ապաքաղաքական զանգվածին թշնամի է պետք, այլ կերպ իրենց ներկայիս կարգավիճակը հիմնավորել չեն կարող. իրենց գոյությունը դառնում է անիմաստ։ Միայն գործող վարչապետն է կարող նրանց տալ ու պահպանել այն, ինչն ունեն, այսինքն՝ ապահովել հասարակության պառակտումը։ Առանց թշնամանքի գոյության գործող կառավարությունը կտապալվի, իսկ գործող խորհրդարանը կփլուզվի, որովհետև բացի Ընդդեմից, որևէ Հանուն գաղափար չունեն։ Երբ փոխադարձ ատելության դոզան նվազում է, Նիկոլի մոտ պանիկա է սկսվում։ Նա պետք է միշտ մի նոր օբյեկտ գտնի, որին պետք է մերժել։ Բավական է, որ մենք դադարենք միմյանց ատել, միանգամից քաղաքական խորքային փոփոխություններ կսկսվեն ու ո՛չ մի գրիչ, ո՛չ մի լայվ չի փրկի գործող իշխանությանը, անգամ խոսելու թեմա չեն ունենա»։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18