Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թուրքական ռազմական շարասյունը հատել է Սիրիայի հետ սահմանը և ուղևորվել դեպի Իդլիբ նահանգի հարավ

1431
Երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ., 11:00
Թուրքական ռազմական շարասյունը հատել է Սիրիայի հետ սահմանը և ուղևորվել դեպի Իդլիբ նահանգի հարավ

Նախօրեին Թուրքիայի ռազմական շարասյունը հատել է Սիրիայի հետ սահմանը «Քաֆր Լուսեյն» անցակետում, որը գտնվում է Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում և ուղևորվել դեպի հարավ: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով «Մարդու իրավունքների պահման մոնիթորինգի սիրիական կենտրոն»-ին:

Ըստ հեռուստաալիքի, թուրքական շարասյունը բաղկացած է ռազմական 30 մեքենայից, այդ թվում՝12 զրահատեխնիկայից, որոնք տեղափոխում են նյութատեխնիկական սարքավորումներ:

Ավելի վաղ Al Mayadeen հեռուստատեսությունը հաղորդել էր, որ սիրիական բանակի առաջատար ստորաբաժանումները երեք կողմից շրջապատել են Թուրքիայի «Ջեբհաթ ալ-Նուսրա» ռազմական դիտորդական կետը, որը գտնվում է Իդլիբ նահանգի հարավ-արևելքի Մաարեթ Նաամում։ Դեկտեմբերի 23-ին նահանգի հարավում գտնվող մեկ այլ թուրքական հենակետ արգելափակվել էր: