Հայտնաբերվել է ամենամահացու մոլորակը
![]() ԱՄՆ Չիկագոյի համալսարանի աստղագետները պարզել են, որ KELT-9b էկզոմոլորակը, որը պատկանում է «տաք Յուպիտերների» դասին, այնքան տաք է, որ ջրածնի մոլեկուլները նրա մթնոլորտում քայքայվում են: Մահացու օդային շերտը անհնարին է դարձնում կյանքի ցանկացած ձևի գոյությունը, գրում է Phys.org կայքը: Աստղագետները դիտարկումները իրականացրել են Spitzer տիեզերական հեռադիտակի ինֆրակարմիր հնարավորությունների միջոցով: Պարզվել է, որ մոլորակի ցերեկային կողմում ջրածնի մոլեկուլները քայքայվում են և չեն կարողանում նորից ձևավորվել, քանի դեռ ցրված ատոմները նորից չեն հայտնվում ստվերում: KELT-9b-ի ջերմաստիճանը ռեկորդային բարձր է, սակայն նմանատիպ գործընթացներ նկատվել են թեʹ մյուս «տաք Յուպիտերների», թեʹ «ծայրահեղ տաք Յուպիտերների» վրա: KELT-9b-ն գտնվում է Երկրից 670 լուսային տարի հեռավորության վրա և իր չափերով երեք անգամ ավելի մեծ է, քան Յուպիտերը: Նրա մակերեսին ջերմաստիճանը հասնում է 4300 աստիճանի, քանի որ այն շատ մոտ է իր ծնողական աստղին, որի շուրջ պտույտը տևում է մեկ օր: |

Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
46629.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
25729.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
61928.09.2026, 22:55
Փարիզի կենտրոնում գալլական պաշտպանական կառույցների հետքեր են հայտնաբերել
63828.09.2026, 00:49
Միջերկրականի հատակին Մալթան ու Սիցիլիան կապող 13-հազարամյա «կամուրջ» են հայտնաբերել
59727.09.2026, 16:36
«Երկրի ուղեծիրն ու պտտման առանցքի կողմնորոշումը տիեզերքում դանդաղ փոփոխվում են»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
23427.09.2026, 02:06
