Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Անասելի արագությամբ գլորվում ենք անդունդը». Հայկ Մարտիրոսյան

356
Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ., 13:35
«Անասելի արագությամբ գլորվում ենք անդունդը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն մենք հեղափոխություն էինք անում և մեծ երազներ փայփայում, որպեսզի հետո քաղաքական լրջագույն դիսկուրսներ դառնան գրիչներն ու դրանց պատմությունները...

Մենք հեղափոխություն էինք անում, որպեսզի դրա արդյունքում փոխանակ իրական հեղափոխություն տեղի ունենար և նախկինն ու փտածը փոխարինվեր նորով, այսօր Սահմանադրական դատարանի մի նախագահ հեռացնելու համար կաշառատվության նմանվող և արագ ընդունված վաղաժամ թոշակ-առաջարկ-օրենքի տապալումից հետո գրիչի լուսանկարը դառնար մարդուն պաշտոնից հեռացնելու վերջին գործիքը:

Մենք իջել ենք այնքան, որ այլևս մոռանալով ներքաղաքական, տնտեսական, տարածաշրջանային և միջազգային կարևորագույն իրականությունների մասին, որոնք լրջագույն մարտահրավերներ են մեզ համար, տրվել ենք գրիչների և դրանց դեպքերի մասին հայտարարմանը, քննարկմանը, ամենաբարձր մակարդակներում մանր պատմությունների տարածմանը:

Մենք գլորվում ենք անդունդն անասելի արագությամբ: Առավել արագ՝ քան դրա մասին կարող էին երազել մեր թշնամիները...»: