ՊՆ-ն ամփոփել է կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման ոլորտում կատարած աշխատանքը
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների և զորամասերի հրամանատարների թիկունքի գծով տեղակալների և կապիտալ շինարարության ծառայությունների պետերի խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019թ.-ին զինծառայողների կոմունալ-կենցաղային և բնակարանային պայմանների բարելավման, շենք-շինությունների, կոմունալ կառույցների և կոմունիկացիոն համակարգերի ընթացիկ նորոգման ու սպասարկման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մասնագիտացված կազմակերպությունների միջոցով կազմակերպված ընթացիկ նորոգման աշխատանքների, շենք-շինությունների, հողանցման եզրագծերի, կոմունիկացիոն համակարգերի՝ ջրագծերի և կոյուղագծերի, տանիքների, էլ.համակարգերի, օդափոխության համակարգերի նորոգման, արևային էներգիայի ստացման համակարգերի տեղադրման, ինչպես նաև զինված ուժերի ստորաբաժանումների զորանոցային և գրասենյակային գույքի ու կահույքի ապահովման հարցեր: «Արձանագրվել է ԶՈՒ թիկունքի վարչության կազմում նոր կոմունալ շահագործման պլանավորման և վերահսկման ծառայության ձևավորման փաստը, որի գործառութային խնդիրներից է զորանոցային-բնակելի ֆոնդերի, կոմունիկացիոն համակարգերի, ինժեներական հաղորդակցության միջոցների և սարքավորումների շահագործման ղեկավարման ու վերահսկման համապատասխան աշխատանքների իրականացումը, ՊՆ ԿՇ և ԱԲ վարչության հետ համատեղ զորամասերում զորանոցային-բնակելի ֆոնդերի և ինժեներական կոմունիկացիաների շահագործման պահանջների համար անհրաժեշտ պահեստային մասերի, ընթացիկ նորոգման համար նյութերի ու սարքավորումների ձեռքբերման պլանավորումը և գնումը: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18