«Հիմա կասեն՝ հազար տարի կով ենք պահում, չգիտե՞նք՝ երբ ա մրսում, երբ՝ չէ». Ն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձավ կաթի արտադրության հետ կապված խնդիրներին: «Մի դեպքում խնդիր ունենք, որ կաթ արտադրողներն այնքան էլ գոհ չեն մթերման գներից, մյուս կողմից ունենք արտադրողներ, որոնք ՀՀ ներսում չեն կարողանում անհրաժեշտ հումքը ձեռք բերել: Սա էն դիլեման է, երբ փորձում ենք լուծել՝ այդ թվում խելացի անասնագոմերի ծրագրով: Այն ձևերը, որոնցով սովոր ենք կաթ արտադրել, այդ ձևերով արտադրված կաթն այլևս մրցունակ չէ շուկայում՝ բիզնես գործունեություն ծավալելու համար, դրա համար քաջալերում ենք գյուղացիներին՝ ներգրավվել խելացի անասնագոմերի կառուցման ծրագրի մեջ, որտեղ ծախսված գումարի 50 տոկոսը վերադարձնում ենք, սահմանամերձ հատվածներում ու զինթոշակառուների դեպքում՝ վերադարձնում ենք 70 տոկոսը»,- հայտարարեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ երբ գյուղերում մտնում ես անասնագոմեր, հեղձուցիչ տաք է՝ «էնպես անենք կովերը չմրսեն» կանխավարկածով, բայց «կովերը մինչև -30 աստիճան չեն մրսում, հակառակը, տաքը խանգարում է նորմալ կաթնատվությանը»,- հավելեց վարչապետը: «Գիտեմ, հիմա կասեն՝ մենք հազար տարի կով ենք պահում, չգիտե՞նք՝ կովը երբ ա մրսում, երբ՝ չէ»,- կատակեց նա: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
97Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
40417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
100915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
107415.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
110915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
83415.04.2024, 11:30