Անթույլատրելի գործընթացներ Վայքի մոտ հանք շահագործելու ուղղությամբ. ՀԲՃ-ն ահազանգում է
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ ԱԺ հարգելի պատգամավորներ, այս նամակը դուք հավանաբար կկարդաք հունվարի 23-ի առավոտյան, մինչ մենք ահազանգում ենք հենց նույն օրը տեղի ունենալիք խիստ մտահոգիչ իրադարձության մասին (մենք ինքներս այս մասին տեղեկացել ենք միայն հունվարի 22-ի երեկոյան)։ Ըստ էության, մենք բարձրաձայնում ենք հրատապ բողոք օրենսդիր մարմնին այն մասին, որ կայծակնային արագությամբ ստեղծվել և Վայոց ձորի Ազատեկի տարածքում ընդերքօգտագործման նպատակով հանրային լսումների հայտ է ներկայացրել մի քանի օրական ընկերություն, ինչը խայտառակ օրենսդրական բացերի ու պետական վերահսկիչ գործառույթների բացակայության արդյունք է։ Կան նաև լուրջ կասկածներ, որ նորաստեղծ ընկերությունը ընդերքօգտագործման թույլտվությունը կորցրած նախկինի հետ փոխկապակցված է։ ԱԺ պատգամավորներին խնդրում ենք հրատապ կերպով անդրադառնալ իրավական այս բարձիթողի վիճակին, իսկ հունվարի 23-ի՝ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման նախագծի համար կազմակերպված նախնական համաձայնության շուրջ հանրային լսումներին աչալուրջ հետևել և հնարավորության դեպքում ներկա լինել։ Ըստ հայտարարության, դրանք պետք է տեղի ունենան խոշորացված Զառիթափ համայնքի վարչական շենքում՝ ժամը 15։00-ին։ Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում և խմբում կտեղադրենք տեղացիների գործողությունների մասին հրատապ տեղեկություններ։ Իրավիճակի նկարագրություն Այս տարվա հունվարի 14-ին մամուլը գրեց, որ 2019թ, դեկտեմբեր 13-ից Վայոց ձորի մարզի Ազատեկի հանքավայրի նկատմամբ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է։ Սա նույն ընկերությունն է, որը ոսկու ապօրինի արդյունահանում է իրականացրել, ինչը բացահայտվել էր 2018թ․ տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում։ Հարուցվել է քրեական գործ և մինչ օրս այդ հարցով ընթանում է երկարուձիգ քրեական հետաքննություն, որի վերջն այդպես էլ չի երևում (մանրամասները՝ «Ազատեկ. գաղտնի արդյունահանված ոսկին» 2018թ․ նոյեմբերի հոդվածում)։ Դեկտեմբերի 13-ից ընդամենը 15 աշխատանքային օր անց՝ սույն թվականի հունվարի 9-ին, գրանցվում է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն, որը հասցնում է մի քանի օրվա ընթացքում դիմել Վայքի և Զառիթափի համայնքապետարաններ՝ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Կարճ ժամանակում հայտնի է դառնում, որ լսումներ կանցկացվեն միայն Զառիթափում, իսկ Վայք համայնքում, որի վարչական տարածքում է Ազատեկը՝ լսումներ չեն լինի։ Ամեն դեպքում այդ մասին տեղեկությունները Վայքի համայնքապետարանի կայքում բացակայում են։ Մտահոգիչ խնդիրները * Հայտնի չէ՝ արդյոք մի քանի օրական ընկերությունը ընդերքօգտագործման իրավունք հասցրե՞լ է ստանալ, թե ոչ, սակայն փաստ է, որ խայտառակ օրենսդրությունը թույլ է տալիս համայնքից նախնական համաձայնության նպատակով հանրային լսումների հայտ ներկայացնել դեռևս նման իրավունք չունենալու դեպքում նույնպես։ Այս պատճառով սկսվում է գործընթացների շղթա, որի ամենաառաջնային փուլում որևէ պետական լիազորող կամ վերահսկող գործառույթ չկա։ Խնդրում ենք անդրադառնալ այս խիստ մտահոգիչ գործընթացներին։ |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36