Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Բյուջեի հավելյալ բե՞ռ, թե՞ քաղաքացու բարեկեցություն. «Փաստ»

221
Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 09:40
Բյուջեի հավելյալ բե՞ռ, թե՞ քաղաքացու բարեկեցություն. «Փաստ»

«Դեռևս 2015 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որը վերաբերում էր հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգին։

Այն այժմ էլ գործում է և տարածվում երկրի տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո բնակարան ձեռք բերող կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների վրա:

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը, «Փաստի» հետ համագործակցության շրջանակներում, անդրադարձել է 2015-2019 թվականների ընթացքում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով վերադարձված եկամտային հարկի դինամիկային, որն, ըստ կենտրոնի վերլուծության, դիտարկվող ժամանակահատվածում անընդհատ աճ է արձանագրել:

Վերադարձմանը ենթակա գումարները 2019 թվականին կազմել են 7,9 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով 2018 թվականի ցուցանիշը 68,9 %-ով: 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործընթացում ներգրավված է եղել 7152 անձ (ներառյալ համավարկառուները), որոնց թվաքանակը 2018 թվականի տարեվերջի համեմատ աճել է 77,9 %-ով:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: