Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Մյուս տարի Ամանորին 271-ի փոխարեն 570 միլիոն ենք ծախսելու». վարչապետ

291
Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ., 21:40
«Մյուս տարի Ամանորին 271-ի փոխարեն 570 միլիոն ենք ծախսելու». վարչապետ

«Մյուս տարի մենք 271-ի փոխարեն 570 միլիոն ենք ծախսելու ամանորյա տոնակատարությունները կազմակերպելու համար և ունենալու ենք 20-30 մլրդ դրամի ավելի շատ առևտուր, 9 միլիարդի փոխարեն»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ անցյալ տարի 271 մլն դրամ Երևանի քաղաքապետարանին հատկացնելու նպատակը նոր զբոսաշրջիկներ և մարդկանց նոր հոսք ՀՀ բերելն էր, որ այդ զբոսաշրջիկներն օգնեն ՀՀ-ում տնտեսական ակտիվության խթանմանը. «Արդյունքում հետազոտել ենք, որ այս տարի դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում տեղի է ունեցել 9 մլրդ 300 մլն դրամի ավելի շատ առևտուր, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Մյուս տարի Ամանորին 271-ի փոխարեն 570 միլիոն ենք ծախսելու». վարչապետ