Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի մասին
![]() «ՀԾԿՀ նախագահը, որը կոչված է զսպելու հանրության համար գազի հնարավոր բարձրացումները, օրերս հայտարարեց, որ «Գազպրոմ»-ը պատրաստվում է հայտ ներկայացնել գնի թանկացման մասին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ բանակցությունները դեռևս շարունակվում են, ու չի բացառվում, որ հայտը լինի ապրիլին: Ի՞նչ է տեղի ունենում»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը: Հարցին պատասխանեց Մհեր Գրիգորյանը: «Կան պայմանավորվածություններ ու 2020-ի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու, ինչ վերաբերում է սակագնին, այո, բազմաթիվ քննարկումներ եղել են ու կլինեն, կա պնդում «Գազպրոմ» խմբի կողմից, որ ներդրումային ծրագիր է իրականացնելու, որի նպատակն է գազն անխափան, արդյունավետ մատակարարելու համար պետք են ներդրումներ... Մենք չենք ասել, որ համաձայն ենք, ասել են՝ չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո հայտ ներկայացվի: Երբ ներկայացվի, այդ ժամանակ մեր առարկությունները, մտահոգությունները, հավելյալ հիմնավորումները կբերենք»,- ասաց փոխվարչապետը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
