ԱՄՆ Սենատն արագացված կարգով կքննի Թրամփի իմպիչմենթի գործընթացը
ԱՄՆ Սենատը հաստատել է բանաձևը, որը թույլ կտա օրենսդիր մարմնի Վերին պալատին իմպիչմենթի գործընթացը քննել արագացված կարգով: Սենատում ինպիչմենթի լսումները հեռարձակվել են ուղիղ եթերով՝ ամերիկյան հեռարձակողների կողմից։ Ձայները բաշխվել են խիստ կուսակցական պատկանելիությամբ՝ 53 հանրապետական կողմ է քվեարկել, դեմ է արտահայտվել 47 դեմոկրատ: Դատավարության ժամկետներն ու հաջորդականությունը կարգավորող նախաձեռնությամբ հանդես է եկել Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միչ Մակկոնելին (Կենտուկի նահանգ): Նա հայտարարել է, որ վճռական է հնարավորինս շուտ ավարտել իմպիչմենթի լսումների կարգը, ինչը կհանգեցնի Թրամփի արդարացմանը: Ենթադրվում է, որ Սենատում գործնականում կանխորոշված ավարտով այս գործընթացը կտևի մոտ երկու շաբաթ: Մակկոնելիի առաջարկը քննադատություն է ենթարկվել դեմոկրատների կողմից: Որից հետո պետք է տեղի ունենա քառօրյա բանավեճ, որի նպատակն է հասկանալ՝ արդյոք անհրաժե՞շտ է հրավիրել վկաներին լսումներին կամ պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: Եթե վկաներ չեն հրավիրվում, ապա վերին պալատը կքվեարկի երկու մեղադրանքներից յուրաքանչյուրի համար։ Դոնալդ Թրամփը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու համար: |
«Ինչ-որ մի քայլիստ որոշել է մեր 1700-ամյա եկեղեցուն վարկաբեկել իր տխմար վերլուծություններով». Գագիկ Համբարյան
8702:18«Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի էժան կերպարի մասին»․ Հենրիխ Դանիելյան
118Երեկ, 16:48ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
97Երեկ, 16:30Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
101Երեկ, 16:00«Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով
175Երեկ, 15:54«Զուրաբիշվիլին երկրի դավաճան է»․ Կոբախիձե
223Երեկ, 15:48