«Ես խնդիրներ եմ տեսնում». ՄԻՊ-ը՝ բալային համակարգի մասին
![]() Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած բալային համակարգին: Նա նշել է, որ ճանապարհային երթևեկության հետ կապված խնդիրներ կան. «Նախ և առաջ դրա մասին վկայում են այն սարսափելի ցուցանիշները, որ ունենք. զոհերի, վիրավորների թիվը չափազանց մեծ է՝ 341, նախորդին՝ 343, ամեն տարի մենք կորցնում ենք 300-ից ավելի մեր հայրենակիցների: Մեզ խիստ անհրաժեշտ է, որ ունենանք կարգապահ երթևեկություն, կարգապահ վարորդներ: Դրա հետ մեկտեղ ցանկացած կարգավորում պետք է լինի հստակ իրավունքի պաշտպանության, իրավունքի գերակայության սահմաններում: Երբ ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տեսնում ենք, որ բալային համակարգը դրական ազդեցություն ունենում է: Բայց Հայաստանի Հանրապետությունում այն կերպ, որ ներդրվեց, ես խնդիրներ եմ տեսնում: Նախ և առաջ խնդիր եմ տեսնում նրանում, որ դա արվեց առանց բավարար իրազեկման կամ, կարող եմ ասել, առանց իրազեկման, մարդիկ չգիտեին: Այնինչ ի սկզբանե նախատեսված էր, որ այն 3 ամիս ուժի մեջ պետք է չմտնի ընդունման պահից սկսած, մինչև իրազեկման աշխատանքները կատարվեն», - ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
