Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Առաջիկայում էլ ունենալու ենք բարեփոխումներ, որոնք առաջացնելու են հանրության այս կան այն շերտի դժգոհությունը». Վիկտոր Ենգիբարյան

328
Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ., 16:35
«Առաջիկայում էլ ունենալու ենք բարեփոխումներ, որոնք առաջացնելու են հանրության այս կան այն շերտի դժգոհությունը». Վիկտոր Ենգիբարյան

ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հունվարի 20-ի նիստում անդրադարձավ մսավաճառների բողոքին: Նա ասաց, որ առաջիկայում էլ ունենալու են բարեփոխումներ, որոնք առաջացնելու են հանրության այս կան այն շերտի դժգոհությունը:

«Բայց պետք է հասկանանք, որ այս բարեփոխումներն անում ենք ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկը բիզնես շահեր ունի կամ ինչ-որ մեկն առանձնակի շահեր ունի ու մարդկանց ստիպված փողոց է հանում, այլ նրա համար, որ մենք ի վերջո փոխվենք ու զարգանանք»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ եթե ամեն ինչ լավ լիներ, ապա 3-4 հազարամյա անասնապահությունը կզարգանար: Նա «նորություն» որակեց այն պնդումը, թե սպանդանոցների թիվը բավարար չէ և այդ համատեքստում հրաշալի բիզնես անելու հնարավորություն տեսավ: Վ.Ենգիբարյանը կոչ արեց սպանդանոցներ կառուցել:

«Իսկ քաղաքացին իրավունք ունի օգտվելու այն մսամթերքից, որը սերտիֆիկացրած է, թունավոր չէ, հիվանդություններ չի առաջացնում»,- պնդեց նա: Իշխանական պատգամավորը կառավարությանն առաջարկեց հաղորդակցության առումով ավելի շատ ջանքեր գործադրել: Նրա կարծիքով՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն էլ պետք է բացատրական աշխատանք տանի, բացատրի, թե որտեղ կարելի է սպանդանոցներ կառուցել: