Հայտնի է դարձել՝ ինչու է Եղիսաբեթ թագուհին հակակրանք տածում Մեգան Մարքլի հանդեպ
![]() Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ի սկզբանե հակակրանք է ունեցել Մեգան Մարքլի նկատմամբ՝ նրա մաշկի գույնի համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ընդ որում, աղբյուրը հաղորդում է, որ հենց Մեգանի հանդեպ ռասիստական վերաբերմունքն է պատճառը, որ Հարրին վայր է դրել թագավորական ընտանիքի ավագ անդամի իր իրավասությունները՝ արքայազնից դառնալով դուքս: Ասվում է, իբրև թե նման մթնոլորտ է տիրում Բուքենգհեմյան պալատում, և թխամաշկ Մեգան Մարքլի համար, ով ունի աֆրիկյան արմատներ, սա դարձել է թագուհու հակակրանքին արժանանալու հիմնական պատճառը: Աղբյուրը նաև պնդում է, որ թագավորական ընտանիքը մտավախություններ է ունեցել, որ Մեգանը մի օր կբարձրաձայնի թագավորական ընտանիքում տիրող ռասիզմի և սեքսիզմի մասին: Այս ամենից բացի, Հարին ևս իր պատճառներն է ունեցել իր կնոջ հանդեպ թագուհու հակակրանքին պատասխանելու: Այս անգամ էլ պատճառը Մեգանի՝ ԶԼՄ-ների հետ դատական քաշքշուկներն են: Իբրև թե, Հարրին ցավագին է տանում այն հանգամանքը, որ իր տատը չի ուզում այս առումով աջակցել իր ընտրյալ Մեգանին: Այնինչ հենց պապարացիներն են դարձել Հարիի մոր՝ արքայադուստր Դիանայի մահվան պատճառներից մեկը: Հարկ է նշել նաև, որ բացի Մեգանի մաշկի գույնից, թագուհուն հանգիստ չի տվել նաև Մեգանի անցյալը, քանի որ վերջինը մինչև արքայազնի հետ հանդիպելը մեկ անգամ արդեն ամուսնացած է եղել: Այնինչ նախկինում նման արարքի համար թագավորական տան անդամները թանկ գին են վճարել: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
