Բայդենը մեղադրել է Ցուկերբերգին՝ «ուկրաինական գործի» տեսահոլովակի համար գումար ստանալու մեջ
Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցությունից հավակնորդ և նախկին փոխնախագահ Ջո Բայդենը The New York Times-ին տված հարցազրույցում քննադատել է Facebook սոցիալական ցանցին և նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգին՝ սոցիալական ցանցում կեղծիքներ հրապարակելու և գաղտնիության հետ կապված խնդիրները հանրայանցնելու համար: «Ես երբեք Facebook-ի երկրպագուն չեմ եղել, ինչպես արդեն գիտեք: Ես երբեք չեմ եղել Ցուկերբերգի մեծ երկրպագուն: Կարծում եմ, որ նա իրական խնդիր է»,-հայտարարել է Բայդենը: Ըստ Բայդենի, Facebook-ը տարածում է կեղծ տեղեկատվություն՝ իմանալով, որ այն չի համապատասխանում իրականությանը: Բայդենը նշել է, որ այս իրավիճակի դեմ պայքարի համար անհրաժեշտ է չեղարկել Պարկեշտության մասին ակտի 230-րդ մասը՝ կոմունիկացիաների բնագավառում, որը լրատվամիջոցների հարթակներին, ֆորումներին և լրատվական կայքերին պաշտպանում է տուգանքներից՝ օգտատերերի կողմից կեղծ տվյալներ տարածելու համար: Ըստ Բայդենի, Facebook-ի ղեկավարը «մեծ գումարներ» է ստացել՝ Բայդեն կրտսերի նկատմամբ հետաքննության մասին 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ հրապարակելու համար: Նա նաև մեղադրել է Պուտինին, Կիմ Չեն Ընին և Թրամփին, որ նրանք չեն ցանկանում իրեն տեսնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24