Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ»

945
Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 09:55
Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել։ Դրանք անմիջապես նրա անունով չեն, այլ՝ երրորդ անձանց, բայց իշխանությունը հստակ գիտի դրանց ծագումնաբանությունը։ Այս տնտեսական տեռորը սկսվել է վարչապետ Փաշինյանի՝ «թաթիկները կտրելու» հայտնի արտահայտությունից հետո, որն արվեց տարեվերջին ԲՀԿ-իշխանություն հերթական փոխհրաձգության ժամանակ։

««Հյուսիս-հարավ» պրոյեկտը ներդրումային շատ լավ միջավայր է եղել, ՀՀ-ում բռնել են էդ նախագիծը, կթել են որպես կթու կով, ով հասել ա: Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք՝ հատ-հատ»,- ասել էր նա։ Հայտնի է, որ «Հյուսիս-հարավ»-ով քրեական գործ է հարուցված Ծառուկյանի ընկեր, «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ։ Հիմա Առուստամյանի հետ փոխկապակցված երրորդ անձանց նկատմամբ ևս քրեական գործեր են հարուցվել և կալանքներ դրվել»:

Մանրամասները՝ թերթի համարում: