Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ինչո՞ւ Փաշինյանը խոսնակ չի նշանակում. «Ժողովուրդ»

256
Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 09:35
Ինչո՞ւ Փաշինյանը խոսնակ չի նշանակում. «Ժողովուրդ»

«Հունվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ավանդական մեծ ասուլիսով է հանդես գալու Կապան քաղաքում: Այս մասին ե՛ւ հասարակության լայն շերտերը, ե՛ւ լրագրողները երեկ տեղեկացան հենց վարչապետի ֆեյսբուքյան գրառումից: Իհարկե, նախկինում էլ, երբ ասուլիսներ էին լինում, վարչապետը ֆեյսբուքյան գրառումներ անում էր, սակայն մինչ այդ լրագրողներն արդեն տեղեկացած լինում էին նման իրադարձության մասին նրա խոսնակից կամ լրատվական ծառայությունից:

Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 9-ից Նիկոլ Փաշինյանը մամուլի խոսնակ չունի: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատելու պատճառներից մեկը այն դժգոհությունն էր, թե Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով ավելի շատ գործ է անում, քան Կարապետյանը՝ իր ողջ ռեսուրսներով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: