Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ինչպես քննիչի նման գործեր հարուցեցի, այնպես էլ փաստաբանի նման կպաշտպանեմ՝ մի պայմանով». Հայկուհի Խաչատրյան

381
Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 01:05
«Ինչպես քննիչի նման գործեր հարուցեցի, այնպես էլ փաստաբանի նման կպաշտպանեմ՝ մի պայմանով». Հայկուհի Խաչատրյան

«Հանրապետական ծննդատանը» երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր բազմաթիվ անգամներ հարցրեցի պրն Աբրահամյանին, թե ինչպե՞ս է իրեն զգում և քաջ առողջություն մաղթեցի՝ ասելով, որ մեր երեխաների տեղը ասի։ Ես նրա մահը չեմ ցանկանում, քանի որ նրա աչքերն են տեսել իմ որդուն և միայն նա կարող է ասել՝ որդիս ու՞ր է։

Կրկին հայտարարությամբ եմ հանդես գալիս՝ վերադարձրու մեր երեխաներին և ինչպես քննիչի նման հարցաքննեցի և գործեր հարուցեցի, այնպես էլ փաստաբանի նման կպաշտպանեմ։ Յուրաքանչյուր վերադարձված երեխայի ծնողից ներման գրություն կտրամադրեմ և այս ամենը բոլորովին անվճար և անշահախնդիր։ Քեզ չեն փրկի ոչ ոք՝ լինի պետ դումայի պաշտոնյա, համաշխարհային բանկի աշխատակից, ամբիոնի վարիչ փաստաբան, թե... Գրողը տանի, ոչ ոք ...

Լավ մտածիր և ամոթալի էջը մաքրիր քո կյանքից և երեխաներիդ արժանապատիվ ապրելու հորիզոններ բացի։ Գոնե կասեն՝ հայրս մաքուր սրտով մահացավ և դժբախտացրած ճակատագրերին երջանկություն վերադարձրեց»։