Երթևեկության փոփոխություն Երևանի գլխավոր պողոտաներից մեկում
![]() Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է Երևանի գլխավոր պողոտաներից մեկի՝ Արշակունյաց պողոտայի երթևեկի փոփոխության մասին: «Հետիոտնային շարժի անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի Արշակունյաց-Քրիստափոր և Արշակունյաց-Գ.Նժդեհ խաչմերուկների հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն«,- նշվում է հաղորդագրության մեջ: Փոփոխության արդյունքում Արշակունյաց պողոտայի վերոնշյալ հատվածում երթևեկության երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ, նախկին 70կմ/ժ-ի փոխարեն: Նշված հատվածում գործող արագաչափ լուսանկարահանող սարքի աշխատանքային ռեժիմում կկատարվի փոփոխություն և 2020թ. հունվարի 20-ից սարքը կարձանագրի 60կմ/ժ-ը գերազանցող տրանսպորտային միջոցների վարորդների իրավախախտումները: «Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չգերազանցել երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը»,- նշում են ՃՈ-ից: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
