Երևան`   +23 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Կադիրովն իրեն փոխարինող է նշանակել

1666
Հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ., 12:10
Կադիրովն իրեն փոխարինող է նշանակել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բուժման կուրս է անցնում, հայտարարել է նրա մամուլի խոսնակ Ալվի Քարիմովը։ «Նա բուժում է անցնում: Սրանում որևէ արտառոց բան չկա. Ռամզան Ախմատովիչն աշխատում է առանց արձակուրդի և հանգստյան օրերի»,- հայտարարել է Քարիմովը։ Այլ մանրամասներ խոսնակը չի նշել:

Նախօրեին Կադիրովը, «ժամանակավոր անաշխատունակության» պատճառով իր լիազորությունները փոխանցել է կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևին։

Քարիմովը նշել է, որ Չեչնիայի Սահմանադրությունը նախատեսում է կառավարության ներկայացուցչին ղեկավարի պարտականությունների փոխանցումը: