#Windows7-ի տեխնիկական սպասարկման դադարեցումը՝ սպառնալիք ռուսական բանկերին․ #Коммерсантъ
![]() Microsoft կորպորացիայի Windows 7 օպերացիոն համակարգի սպասարկման դադարեցման որոշումը կարող է լուրջ խնդիր դառնալ ռուսական բանկերի համար: Այս մասին հաղորդում է Коммерсантъ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանում Microsoft-ի տեխնոլոգիական կենտրոնի ճարտարապետ Իվան Բուդլինին: Նրա խոսքով՝ գործող համակարգերի կիրառումը (որոնք չեն թարմացվում) հանգեցնում է տվյալների կորստի զգալի ռիսկերի: Դե յուրե, ինչպես նշել է Բուդլինը, բանկերը պարտավոր են անցնել Windows 10 օպերացիոն համակարգին, քանի որ առանց տեխնիկական աջակցության աշխատանքը հակասում է տեղեկատվական անվտանգության պահանջներին: Մի շարք բանկեր հայտնել են, որ Microsoft-ի հետ կնքել են Windows 7-ի լրացուցիչ աջակցության վճարման մասին համաձայնագիր: Այնուամենայնիվ, ինչպես բացատրել է Microsoft-ի ներկայացուցիչը, այն այլընտրանք չէ օպերացիոն համակարգերի թարմացման համար, այլ պարզապես ժամանակավոր միջոց է: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
