Երևան`   +27 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

#Boeing-ի կործանման գիշերը Թեհրանի օդային տարածքում եղել է ևս մեկ ինքնաթիռ

1165
Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ., 15:45
#Boeing-ի կործանման գիշերը Թեհրանի օդային տարածքում եղել է ևս մեկ ինքնաթիռ

Թեհրանի մերձակայքում վթարի ենթարկված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing ինքնաթիռի կործանման գիշերը մեկ այլ ինքնաթիռ եղել է Թեհրանի օդային տարածքում: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի քաղաքաշինության հանձնաժողովի փոխնախագահ Աբու ալ-Ֆադիլ Մուսավի Բեյուկին, փոխանցում է РИА Новости-ն:

Իրանցի պաշտոնյայի խոսքով, ինքնաթիռը պատկանել է Qatar Airways-ին: Նա նշել է, որ օդանավի անձնակազմը, իրանական դիսպետչերները և ՀՕՊ ուժերը կարողացել են համակարգել ինքնաթիռի թռիչքը, և այն նորմալ ռեժիմով անցել է Թեհրանի օդային տարածքով: Բեյուկին ենթադրել է, որ Qatar Airways-ին պատկանող ինքնաթիռը կապ է հաստատել դիսպետչերների հետ, երբ երկնքում լույս է տեսել՝ կասկածելով, որ դա Հակաօդային պաշտպանություն համակարգ է: