Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
![]() ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունվարի 14-ի դատական նիստը հետաձգվեց: Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նիստից առաջ ստացվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը, որով նա տեղեկացրել է, որ ինքը չի մասնակցելու նիստին: Նա դա հիմնավորել է նրանով, որ դատավարության որոշ մասնակիցներ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում պաշտպանների նկատմամբ, որոնք սպառնալիք են պարունակում, իսկ դատարանը որևէ գործողություն չի ձեռնարկում դա կանխելու համար, ինչի պատճառով պաշտպանական կողմը զրկվում է պաշտպանվելու իրական ու ողջամիտ հնարավորությունից: Մեղադրող կողմը Մ.Պողոսյանի մասնակցելուց հրաժարվելը համարեց ցուցադրական քայլ և միջնորդեց նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառել: Դատավոր Ա.Դանիբելյանն էլ նշեց, որ դրա համար հիմք չկա, սակայն Յու. Խաչատուրովի պաշտպանի կողմից 3 անընդմեջ անհարգելի բացակայության դեպքում դատարանը սանկցիա կկիրառի: Դատավորը տեղեկացրեց նաև, որ ուսումնասիրել են նախորդ նիստում տեղի ունեցած միջադեպի տեսաձայնագրությունը և եկել այն եզրակացության, որ արտահայտությունների մեջ սպառնալիք չկա: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 13-ին: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
