Հայաստանում միլիոնավոր նոր ծառերի տնկման հնարավորություններն ու առկա ռիսկերը
![]() «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ու ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի համատեղ ջանքերով վերջերս Հայաստանում անցկացվեց «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով միջոցառումը: Գագաթնաժողովի մասնակիցների թվում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Քենիայի «Կանաչ գոտի» շարժման, «Woods Hole» գիտահետազոտական կենտրոնի, KKL- JNF իսրայելական ազգային հիմնադրամի, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի, «Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնության» ներկայացուցիչներ, այլ տեղական և միջազգային կազմակերպությունների փորձագետներ: Միջոցառման բացումը կատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ելույթում խոստանալով մինչև 2050 թվականը կրկնապատկել Հայաստանի անտառածածկույթը և կոչ անելով ողջ ազգաբնակչությանը ներգրավվել 2020 թվականին նախատեսվող ծառատնկման լայնածավալ աշխատանքներում: Քննարկելով ոլորտում առկա բազում մարտահրավերները՝ անտառտնտեսությունների մասնագետները կիսվեցին իրենց փորձով և ներկայացրեցին առաջարկություններ, որոնք էապես կարող են նպաստել Հայաստանի անտառածածկույթի կտրուկ ընդլայնման գործընթացին: Վերոնշյալ հավակնոտ ծրագրերի իրականացման հաջող ընթացքն ապահովելու նպատակով մենք փոխանցում ենք այս առաջարկություներն ու գաղափարները ՀՀ կառավարությանն ու համապատասխան նախարարություներին: Առաջին և ամենակարևոր առաջարկն ու հորդորը հետևյալն է՝ զերծ մնալ ոչ բնիկ ծառատեսակներ ներկրելուց և տնկելուց: Օրեգոնի պետական համալսարանի Անտառագիտության քոլեջի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Էնթոնի Դեյվիսն իր ելույթի ժամանակ նշեց հետևյալը. «Շատ կարևոր է ուսումնասիրել տվյալ ծառի կամ բուսակի գենետիկ կազմը, քանի որ որևէ մեկը չի ցանկանում կորցնել հայկական բնաշխարհում հազարամյակներ շարունակ գոյատևած այդ ծառերի գենետիկ ժառանգությունը»: KKL-JNF իսրայելական ազգային հիմնադրամի անտառագետ Դոկտոր Օմրի Բոննեհը ևս հանդես եկավ նմանատիպ հայտարարությամբ: Իսրայելական ազգային հիմնադրամն անտառվերականգնման ուղղված իր առաջին քայլերը սկսել էր Կենտրոնական Եվրոպայից տնկիներ և արմատակալներ ներկրելուց, որոնք, սակայն, հետագայում, պարզվեց, հարմարեցված չէին Իսրայելի բնակլիմայական պայմաններին: Հիմնադրամն այնուհետև որդեգրել է այլ գործելակերպ՝ արդյունքում գրանցելով տնկիների աճի և բազմացման բարձր ցուցանիշ: Գիտությունների ազգային ակադեմիայի, Բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի գիտնականներն ու ոլորտի մասնագետները ժողովի ընթացքում իրենց մտահոգությունն արտահայտեցին ներկրված տնկիներից Հայաստանի էկոհամակարգ ներթափանցող հնարավոր ինվազիվ բուսատեսակների, ինչպես նաև միջատների, սնկերի և բույսերի այլ հիվանդություններ ռիսկերի առնչությամբ: Երկրորդ առաջարկությունը խառն անտառների տնկումն է, որպեսզի հնարավորություն ստեղծվի ձեռք բերել ավելի առողջ և կենսաբազմազանությամբ հարուստ անտառներ: Դոկտոր Բոննեհը իր ելույթում նշել է, որ «հարկավոր չէ տնկել միայն սոճու անտառներ»՝ կրկին հղում կատարելով Խորհրդային Միության և Իսրայելի անտառագետների փորձին, որոնք ժամանակին թյուրիմացաբար տնկում էին միայն սոճու լայնատարած անտառներ: Վնասատուներն ու հիվանդությունները կարող են հեշտությամբ ոչնչացնել միակազմ անտառները: Ի դեպ, նմանատիպ երևույթի մենք ականատես ենք եղել տարիներ առաջ Հայաստանում, երբ այն դեռևս Խորհրդային Միության կազմում էր: Միակազմ անտառները համեմատաբար նվազ դիմացկուն են և ավելի ենթակա հրդեհների: Անդրադառնալով խառն անտառներին՝ հարկ է նշել, որ վերջիններս ավելի շատ են մթնոլորտից կլանում ածխաթթու գազ՝ այսպիսով դրական ազդեցություն ունենալով կլիմայի փոփոխությունը մեղմելու գործընթացում, միաժամանակ օգնելով Հայաստանին իրականացնել Փարիզյան համաձայնագրով ստանձնած հանձանառությունը: Վերջին առաջարկությունը վերաբերում է անտառվերականգնման այլընտրանքային տարբերակների դիտարկմանը, որը հիմնված չէ միմիայն թաղարներում բույսերի աճեցման վրա: Հիմնվելով Հայաստանում բույսերի աճեցման և տնկման մեր երկարատև փորձի վրա՝ առաջարկում ենք հաշվի առնել հետևյալ մի քանի մոտեցումները՝ · էնդեմիկ ծառատեսակների աճեցման և վերատնկման համար ընտրեք բնակլիմայական պայմաններ ունեցող համեմատաբար մոտ գտնվող տեղամասերը: · Գարնանը և աշնանը բույսերը տնկեք՝ կիրառելով բաց արմատային համակարգ: Այն նպաստում է բույսերի արագ աճին և տեղափոխմանը՝ հնարավորություն ընձեռելով վերատնկել ավելի շատ ծառեր, քան թաղարների օգտագործման պարագայում: · Նոր տեխնոլոգիաներ փորձարկելու նպատակով ուսումնասիրեք փորձնական ծրագրեր, ինչպես օրինակ՝ հեռակառավարվող անօդաչու սարքերի միջոցով տնկումներ: · Տնկեք սերմեր, ինչպես օրինակ կաղիններ՝ որպես լրացուցիչ տնկիներ |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
16918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
20517.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23616.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25615.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
24107.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25403.11.2026, 21:48
