Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 04 մայիսի, 2026 թ.

Փոքր ոսկե և արծաթե մեդալներ` ծանրամարտի աշխարհի առաջնությունում

68
Այսօր, 20:12
Փոքր ոսկե և արծաթե մեդալներ` ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Եգիպտոսում շարունակվում է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը։

71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Նարեկ Գրիգորյանը պոկել է 139 կգ, 142 կգ և 144 կգ:

Այս վարժությունում Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր:

Հրում վարժությունում Գրիգորյանը ոչ մի հաջող մոտեցում չի արել, ինչի արդյունքում չի ունեցել նաև երկամարտի արդյունք:

Հայաստանի հավաքականից նույն՝ 71 կգ քաշում հանդես եկող Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 130 կգ, իսկ հրում վարժությունում՝ 165 կգ և 171 կգ:

Այս ձևում նա նվաճել է արծաթե մեդալ:

Երկամարտի 301 կգ արդյունքով՝ Հովհաննիսյանը 4-րդն է աշխարհի առաջնությունում: