Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 04 մայիսի, 2026 թ.

«Ճշմարտությունը եվրոպացի պատվիրակներին հնչեցվեց քաղաքի տարբեր հատվածներում». Տիգրան Աբրահամյան

70
Այսօր, 20:18
«Ճշմարտությունը եվրոպացի պատվիրակներին հնչեցվեց քաղաքի տարբեր հատվածներում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գործող ռեժիմի հակահայ քաղաքականության պայմաններում ճշմարտությունը եվրոպացի պատվիրակներին հնչեցվեց քաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված հավաքների և երթերի միջոցով։
Հանրապետականը դեռ մեկ ամիս առաջ էր հայտարարել, որ մեր ասելիքը վերաբերում է այն թեմաներին, որոնք նորմալ, ազգային կառավարության առկայության պայմաններում պետք է լինեին օրակարգային և առաջ քաշվեին եվրոպական համայնքի հերթական գագաթնաժողովում։
Թաքնվելով, կեղծելով և նեղանձնայինը առաջին պլան մղելով՝ չեն կարող խմբագրել Բաքվի բանտերում գտնվող հայերի ճակատագիրը, Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը և հակաժողովրդավարական ռեժիմի կառուցումը։
Այնտեղ, որտեղ մեզ փորձում է հրել գործող կառավարիչը, ոչ թե եվրոպական արժեհամակարգն է, այլ թուրքական հավակնությունների թակարդը»։