«Իրանի դեմ ագրեսիան պառակտում է մտցրել ԱՄՆ-ի դաշնակիցների շարքերում»․ Բաղայի
![]() Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ ռազմական ագրեսիան Իրանի դեմ պառակտում է մտցրել Վաշինգթոնի եվրոպական դաշնակիցների շարքերում։ Նման կարծիք է հայտնել Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «ԱՄՆ-ի անխոհեմ և անօրինական հարձակումն Իրանի վրա ունեցել է հեռահար հետևանքներ, այդ թվում՝ պառակտում և անհամաձայնություն նախկինում ԱՄՆ-ի դաշնակից համարվող երկրների միջև։ Կարծում եմ՝ ամերիկյան պաշտոնյաներին զայրացրել է այն, որ գերմանական պաշտոնյաները ընդունել են, որ ԱՄՆ-ի ներգրավումն Իրանի դեմ պատերազմում Եվրոպայի համար բերել է հսկայական ծախսեր, և որ այդ գործողություններն իրականացվել են առանց որևէ հիմնավորման», - ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում։ Բաղային նշել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպան սկսի վարել սեփական անկախ արտաքին քաղաքականությունը՝ առանց ԱՄՆ-ի վրա հենվելու, հատկապես Իրանի հետ կապված հարցերում։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
