Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 04 մայիսի, 2026 թ.

«Մանկապղծության դեպքը ոստիկաններին հայտնի է դարձել ապրիլ 22-23-ին». Սյուզի Բադոյան

93
Այսօր, 19:18
«Մանկապղծության դեպքը ոստիկաններին հայտնի է դարձել ապրիլ 22-23-ին». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եվրոպացիների երևանյան գոստրոլների ֆոնին հիշեցնեմ միայն, որ մանկապղծության դեպքը գոնե ոստիկաններին հայտնի է դարձել ապրիլ 22-23 ին: Այսինքն, 13-14 օր առաջ:
Այսօր մայիսի 4-ն է:
Ազատության մեջ են մանկապիղծները ու ՆԳ նախարարի հրահանգավորված պարզաբանումները, միամիտ լրագրողներին ուղարկած հատուկ գրված տեքստերը՝ կիսաճշմարտության մասին, երկրորդ ալիքով մանկապղծությունը կոծկելու, հանրության համար վտանգավոր մանկապիղծ միտումները պաշտպանելու, սեփական անգործությունը կամ մոտիվացված անգործությունը քողարկելու միջոց են: Սպասեք փաստաբանների ասուլիսին»:

Աղբյուրը`   Սյուզի Բադոյան