Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Շաման Գաբիշևը նորից կքայլի՝ Պուտինին գահընկեց անելու համար

825
Երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ., 22:30
Շաման Գաբիշևը նորից կքայլի՝ Պուտինին գահընկեց անելու համար

Յակուտյացի շաման Գաբիշևը հայտարարել է Պուտինին գահընկեց անելու մտադրությամբ դեպի Մոսկվա նոր քայլերթի մասին: Նա խոստանում է ճանապարհ ընկնել մարտին: «Ինձ չի կանգնեցնի ոչ մի ճակատագրական որոշում, քանի որ ես ենթարկվում եմ միայն աստծուն»,- հայտարարել է շամանը: Նա նաև կոչ է արել բոլոր ցանկացողներին՝ միանալ իրեն:

Հիշեցնենք, որ միևնույն նպատակով իր առաջին քայլերթի ժամանակ՝ 2019 թվականի գարնանը, նրան ձերբակալել էին ծայրահեղականության քարոզի մեղադրանքով: Նրան տեղավորել էին հոգեբուժական դիսպանսեր և հոկտեմբերի 3-ին ճանաչել անմեղսունակ: Սակայն ավելի ուշ ազատ էին արձակել: Հետաքննությունը նրա նկատմամբ ոչ մի մեղադրանք չէր հարուցել: