Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Հայտնի է Աբխազիայում անցկացվող նախագահական նոր ընտրությունների օրը

769
Կիրակի, 12 հունվարի, 2020 թ., 16:10
Հայտնի է Աբխազիայում անցկացվող նախագահական նոր ընտրությունների օրը

Աբխազիայի ԿԸՀ-ն այսօրվա իր նստաշրջանի ընթացքում հայտարարել է երկրի նախագահական ընտրությունների նոր օր նշանակելու օրը: Այն կացկացվի մարտի 22-ին:

Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտարարել էր, որ նստաշրջանի ընթացքում կքննեն Գերագույն դատարանի որոշումն ընտրությունների արդյունքների չեղարկման մասին, որոնցում հաղթել էր Ռաուլ Խաչիմբան:

Ավելի վաղ Խաչիմբան հայտարարել էր, որ եթե նոր ընտրություններ կայանան, ապա օրենքով ինքն իրավունք կունենա մասնակցելու դրանց որպես թեկնածու: