Բալային համակարգի դեպքում ինչպե՞ս են վարորդին տուգանում «հո» անելուց հրաժարվելու համար. մեկնաբանում է Ս. Ղահրամանյանը
![]() «Բալային համակարգը ներդնելուց ի վեր, մինչ այժմ կազմվել է վարչական մոտ 100 արձանագրություն, կայացվել է 50 որոշում: Խախտումների մեծ մասն ալկոհոլ օգտագործելուն է վերաբերում, և արդեն վարորդական իրավունքից զրկվածներ կան». հունվարի 11-ին լրագորղների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը: Նա ընդգծեց, որ դրանք պաշտոնական տվյալներ չեն, ոստիկանությունը պաշտոնական թվերը կհրապարակի ավելի ուշ: Ըստ բանախոսի՝ նոր համակարգով որոշ տուգանքների չափեր նվազեցվել են: Օրինակ՝ կարմիր լույսի խախտման համար տուգանքի չափը 50 հազարից դարձել է 25 հազար: Ինը միավորն այն չափն է, որի դեպքում վարորդների 80 տոկոսը կիրականացնի 3-5 խախտում և չի զրկվի վարորդական իրավունքից: Հարցին, թե եթե ճանապարհային ոստիկանը չունի ալկոհոլի չափը ստուգող սարք, ապա այդ դեպքում ինչպե՞ս են խախտումն արձանագրում ու վարորդին տուգանում «հո» անելուց հրաժարվելու համար, Ս. Ղահրամանյանն ասաց, որ վարորդի իրավունքն է հրաժարվել, և դա խախտում չի համարվում: Արյան մեջ ալկոհոլի քանակը որոշվում է արյան անալիզով: Հիշեցնենք, որ միավորներ հանվում են միայն տեսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների դեպքում, ճանապարհային ոստիկանի արձանագրած խախտումներից միավոր հանելու դրույթը կգործի սեպտեմբերի 1-ից: Ս. Ղահրամանյանը բալային համակարգի ներդրումը համարեց երկրորդ լուրջ քայլը ԱՊՊԱ-ի ներդրումից հետո: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
