Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ն մուտքի արտոնագիր չի տրամադրել Իրանի արտգործնախարարին

1437
Երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ., 10:20
ԱՄՆ-ն մուտքի արտոնագիր չի տրամադրել Իրանի արտգործնախարարին

Նախօրեին ԱՄՆ-ն հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆին, ով պատրաստվում էր հինգշաբթի մասնակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:
Ըստ աղբյուրի, այս որոշումը հետևել է երկու երկրների միջև լարվածության աճին ֆոնին, երբ Բաղդադի օդանավակայանի տարածքում սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին։