Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում

3260
Կիրակի, 29 դեկտեմբերի, 2019 թ., 13:25
Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում

Արգենտինայում Cessna C560X մասնավոր ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում՝ շարժիչի խափանման պատճառով:

Դեպքը տեղի է ունեցել Մար Դել պլատա քաղաքի մոտակայքում: Ուղևորները չեն տուժել, բոլորն էլ ինքնուրույն կարողացել են լքել ինքնաթիռը:

Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել եգիտացորենի դաշտում

Հիշեցնենք, որ օգոստոսին երկու շարժիչների խափանման պատճառով Ռուսաստանում եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք էր կատարել Ժուկովսկից Սիմֆերոպոլ ուղևորվող A321 օդանավը: Բոլոր 226 ուղևորները ողջ են մնացել: