Քրեական պատիժ՝ կասեցված վարորդական իրավունքով մեքենա վարելու համար
![]() 2020թ. հունվարի 1-ից քրեական պատասխանատվության կենթարկվեն նրանք, ում վարորդական իրավունքը կասեցված է, սակայն նա մեքենա է վարել: Վարորդական իրավունքը կասեցվելու է բալային համակարգով, որն ուժի մեջ է մտնում 2020թ, հունվարի 1-ից: Դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՃՈ պետի տեղակալ Արմեն Չիլինգարյանը: Հիշեցնենք, որ համակարգի համաձայն՝ վարորդին տարեսկզբին 9 միավոր է տրամադրվում: Եթե 1 տարվա ընթացքում խախտումների արդյունքում 9 միավորները սպառվում են, ապա 6 ամիս ժամկետով կասեցվում է վարորդական իրավունքը: Նշյալ 6 ամիս ժամկետի կեսը լրանալուց հետո վարորդը կստանա տեսական քննություն հանձնելու և վարելու իրավունքը վերականգնելու հնարավորություն: Տեսական քննություն չհանձնելու դեպքում 6 ամսից հետո վերականգնվում է վարելու իրավունքը, և կրկին 9 միավոր է տրվում: Մեկ տարվա ընթացքում 9 միավորը կրկին սպառելուց հետո վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է 1 տարի ժամկետով, և այն վերականգնելու համար վարորդը պարտավոր է լինելու քննություն հանձնել: Տուգանային միավորներ են նախատեսված 100 խախտումներից 25-ի համար: Ըստ Արմեն Չիլինգարյանի՝ տուգանային միավորներ արձանագրվելու են միայն տեսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների դեպքում, իսկ ՃՈ աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտումների համար միավորներ արձանագրելու դրույթը կսկսի գործել 2020թ. սեպտեմբերի 1-ից: Երկու տարով վարորդական իրավունքից կզրկվի այն վարորդը, ով թմրանյութի կամ հոգեմետ դեղերի ազդեցությամբ մեքենա է վարել: ՃՈ պետի տեղակալի հաղորդմամբ՝ 2019թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ը տեղի է ունեցել 4715 ՃՏՊ, որին զոհ է գնացել 335, վիրավորվել՝ 6678-ը: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
