ԲՀԿ առաջարկը. 20 հազար դրամի տուգանք՝ առանց ձմեռային անիվների երթևեկելու համար. «Ժամանակ»
330
Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2019 թ., 09:25
![]() «Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ երկու պատգամավորներ՝ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը ներկայացրել են Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագիծ: Նրանք առաջարկում են 20 հազար դրամ տուգանել այն վարորդներին, որոնք դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը կերթևեկեն առանց ձմեռային անիվների: Սա, իհարկե, լավ առաջարկ է, և ուղղված է վարորդների ու նրանց ուղևորների անվտանգության ապահովմանը: Բայց այդ նույն տրամաբանությամբ կարելի է պահանջել, որ արգելվի առանց անվտանգության բարձիկների կամ արգելակման ABS համակարգ չունեցող մեքենաների շահագործումը: ԲՀԿ-ականները կարող են առաջարկել նաև արգելել առանց ուղեկցող թիկնազորի մեքենաների շահագործումը, իհարկե՝ ուղևորի անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով»: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
