«Հուսահատության գազելներից» հույս կա՞. «Առավոտ»
![]() «Առավոտ»-ը գրում է. «Կյանքում կան բաներ, որոնք շտկելն այլևս հնարավոր չէ՝ ժամանակն անցել է: Ես այլևս երբեք տիեզերագնաց չեմ դառնա: «Նաիրիտն» ու «Վանաձոր քիմպրոմը» այլևս երբեք իրենց «խորհրդային» հզորություններով չեն աշխատի: Ռուսաստանին «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում փաստացի նվիրած տնտեսական միավորները երբեք հնարավոր չի լինի հետ վերցնել [հնարավոր է միայն աստղաբաշխական գումարներով գնել]: Ճիշտ նույն ձևով Երևանում երբեք չի լինի տրամվայների երթուղիների ցանց, որը գոյություն ուներ 1970-80-ական թվականներին: Ինչո՞ւ հիշեցի այդ տրամվայների մասին: Որովհետև տեսնում եմ, թե ինչ է կատարվում մայրաքաղաքում: Շաբաթվա ցանկացած օր՝ աշխատանքային և ոչ աշխատանքային, գրեթե ցանկացած ժամի՝ «պիկ» և «ոչ պիկ», Երևանի որոշակի հատվածներում մեքենաների այնպիսի կուտակում է, որ, ասենք, Կիևյան փողոցից Շիրվանզադեի դպրոց կարելի է մի քանի անգամ ավելի արագ հասնել ոտքով, բան որևէ տրանսպորտով: Մեքենաները շատ-շատ են՝ ընտանիքներ կան, որտեղ ընտանիքի 4 անդամներից յուրաքանչյուրն ունի իր ավտոմեքենան, և դրանք ամենևին մեծահարուստների ընտանիքներ չեն՝ միջին խավի ներկայացուցիչներ են՝ վարկերի տակ ճկված: Բայց այդ մարդիկ ճարահատյալ մեքենա են առնում՝ ոչ նոր, «փակովի», «գրովի» կամ «բանկովի», որովհետև գործնականում ոչ մի տարբերակ չունեն քաղաքային տրանսպորտով աշխատանքի հասնելու կամ երեխային դպրոց տանելու: Իհարկե, կան նաև «հուսահատության գազելները»: Բայց ախր դրանք չափից դուրս հուսահատ են, որովհետև գալիս են, երբ իրենց հարմար է և ուղևոր են տեղափոխում՝ ստորացնելով մարդկանց արժանապատվությունը: [Գազելների վարորդներն այստեղ, բնականաբար, ոչ մի մեղք չունեն]»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, քաղաքացիները ստիպված են մաքսատուրք վճարել»․ Գառնիկ Դանիելյան
86Երեկ, 15:06
Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է, Սևանի տարածաշրջանի ճանապարհներին՝ մառախուղ
11812.02.2026, 20:30
Վարորդները նախազգուշացնում են փոսերի մասին «Ավիրյան» ցուցանակով (տեսանյութ)
19111.02.2026, 23:42
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
20029.01.2026, 19:54
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
20828.01.2026, 18:18
«Այս սոսկալի թվերը համակարգային խնդիրների հետևանք են». Գոռ Մադոյան (լուսանկար)
23227.01.2026, 21:12
