«Շատերը պատկերացնում են, որ մենակ ավտոբուս գնելով հարցը փակվում է, բայց էդպես չի». Հայկ Մարության
![]() Այսօրվա ճեպազրույցում, պատասխանելով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ տրանսպորտային նոր ցանցի համար գումար է անհրաժեշտ, վարկավորում. արդյոք կառավարության հետ քննարկվե՞լ է այս հարցը, քաղաքապետ Հարկ Մարությանն ասաց. «Կառավարության հետ մենք արդեն եկել ենք համաձայնության, որ այս ծրագիրն իրականացվելու է վարկի միջոցով, գումարը բավականին մեծ է, համայնքն այդքան գումար չունի և պետությունը, բնականաբար, պետք է օգնի»,- նշեց նա՝ հավելելով, որ բազմաթիվ հարցեր կան դրա հետ կապված՝ թե ի՞նչ ֆորմատով է արվելու, ինչպե՞ս է վարկը ձևակերպվելու, ո՞ր բանկն է տրամադրելու, նաև՝ ինչպե՞ս է գործելու ցանցը և այլն: «Բացի այդ՝ մենակ ավտոբուսներ գնելով չի, պետք է այս համակարգը ճիշտ գործի: Շատերը պատկերացնում են, որ մենակ ավտոբուս գնելով հարցը փակվում է, բայց էդպես չի: Դա մի բարդ պրոցես է, որի վրա պետք է լուրջ աշխատել: Էլ չեմ ասում, որ 2013 թվից այդ ծրագիրը կար, բայց մինչև 2018 թիվ ոչ մի քայլ չէր արվել»: |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
20819.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
18218.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
17016.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22211.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
22011.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19911.11.2026, 19:06
