«Ի՞նչ մասնագետ է պետք, որ ասի՝ կրկեսի, «Հայրենիքի» խաչմերուկները գերծանրաբեռնված են, պայթում են երթևեկությունից». Դ. Խաժակյան
![]() Ավագանին քննարկում է Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N45-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցը: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարցրեց. «Օբյեկտիվ ի՞նչ խոչընդոտ է առաջացել, որ քաղաքաշինական որոշ ծրագրեր դուրս են մնացել. ինչո՞ւ զարգացման հնգամյա ծրագրով այդ նախագծերը չեք ցանկանում կատարել: Մասնավորապես, Ծովակալ Իսակովն Արշակունյացին կապող ճանապարհը, Կրկեսի խաչմերուկն ու Հայրենիքի խաչմերուկը... Ի՞նչ մասնագետ է պետք, որ ասի՝ կրկեսի խաչմերուկը գերծանրաբեռնված է, «Հայրենիք» կ/թ-ի խաչմերուկը չորս կողմից ծանրաբեռնված է ու պայթում է երթևեկությունից»: «Ոչ մեկ չի առարկում, որ այդ հատվածներում խցանումներ կան, բայց առաջնահերթ պատճառներն է պետք իրականացնել: Վստահեցնում եմ՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցումն ավելի իրատեսական է, քանի որ ունենք վարկային համապատասխան միջոցներ, քան այդ երկու հանգույցները: Չեմ բացառում, որ հետագայում այդ երկու հանգույցներում ևս անհրաժեշտություն լինի շինարարական աշխատանքներ իրականացնելու»,- արձագանքեց «Իմ քայլից» Հ. Սարգսյանը: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
