«Չի կարելի պետության տկարացման արդարացումը դնել քաղաքացու ուսերին». Գևորգ Գորգիսյան
![]() «Պետությունը, փաստորեն, չի կարողանում ապահովել մարդկանց բողոքարկելու իրավունքը, ասում է՝ եկեք այնպիսի բարդություններ ստեղծենք, որ մարդիկ դա չանեն: Չի կարելի պետության տկարացման արդարացումը դնել քաղաքացու ուսերին». դեկտեմբերի 23-ին ՃՈ ոլորոտում բալային համակարգի ներդրման օրինագծի շուրջ քննարկման ժամանակ ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Ըստ նրա՝ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ճանապարհը ոչ թե ակտերը վարչական կարգով բողոքարկելն է, այլ մարդկանց դատական կարգով վիճարկելու իրավունքից չզրկելը: Մինչդեռ, նախ պետք է այնպես անել, որ ՃՈ-ն առոչինչ ակտեր չկազմի, և երկրորդ՝ դատարաններում ավելացնել դատավորների թիվը: Հիշեցնենք, որ ԱԺ-ն ընդունեց օրենսդրական փաթեթ, որի համաձայն՝ ՃՈ ակտերը վիճարկելիս պարտադիր է դառնում այն վարչական կարգով վիճարկել՝ պարտադիր պետական տուրք վճարելով, նաև վարորդների համար կիրառվելու է բալային համակարգ: Այսպես, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրվում է 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: ՃՈ իրավաբանական վարչության պետ Հայկ Վարդանյանը պնդեց, որ իրենց նպատակն ամենևին բարդություններ ստեղծելը չի եղել: Քննարկման մասնակիցներից մեկը կոնկետ մի օրինակ ներկայացրեց, որ ՃՈ-ի որոշ ակտեր իրավական առումով ոչ հիմնավորված են: Բաղրամյան-Երզնկյան խաչմերուկում կա մի ճանապարհային նշան, որն իրավական նորմով հիմնավորված չէ, կառավարության համապատասխան 955-Ն որոշման մեջ չկա նման ճանապարհային նշան: «Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ինքն այնքան էլ համաձայն չէ ՃՈ այն պնդման հետ, որ պետական տուրքի իմպերատիվ սահմանումը զսպելու է ակտերի հոսքը դատարաններ: Մասնակիցներից մեկի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է նախագծին կողմ քվեարկել, Ն. Բաղդասարյանը պարզաբանեց՝ կողմ է քվեարկել, որ վերադասության կարգով բողոքարկումները լինեն արդյունավետ: Նշենք, որ ՃՈ ներկայացրած վիճակագրության համաձայն՝ 2019թ. ընթացքում մինչ այժմ դատարաններ է ներկայացվել 5673 հայցադիմում, որից 2413-ը վարչական կարգով բավարարվել է, 204-ը՝ կարճվել: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
